Դերասանությունը  ոստիկանությունում ժառանգական է

Արտիստիկ պահվածքով ու շոումեն Վովա Գասպարյանի հեռանալուց հետո ոստիկանության համակարգը մեծ կորուստ չի կրել, այն նոր դերասան է ձեռքբերել՝  ի դեմս նոր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Մի քանի շաբաթ է նա ոստիկանապետի պաշտոնում է, բայց իր արտիստիզմով, տրագիկոմեդիկ դերերով հասցրել է հիացնել իր հանդիսատեսին: Նա Վովա Գասպարյանին չի զիջում իր շարժ ու ձեւով, իր խոսքի առոգանությամբ ու մտքի թռիչքով: Պարոն Օսիպյանի գլխավոր դերակատարմամբ վերջին ներկայացումը մայիսի 30-ին, ներկայացման վայրը՝ ճանապարհային ոստիկանությունում, իսկ հանդիսատեսն այս անգամ հենց այդ ստորաբաժման  անձնակազմն էր: Նա բեմում ինչպես ձուկը ջրում է, այնքան կատարյալ ու ինքնամոռաց՝ ակամայից մոռանալով, որ իր ներկայացումը հրապարակվելու է ու ոչ միայն ենթակաները, այլեւ հանրության լայն շերտերն են տեսնելու այն տրագիկոմեդիան, որով ապրում են հասարակության ու պետության համար կարեւորագույն այս համակարգում: Ներկայացման սյուժեն արտաքուս գրավիչ չէ՝ այն ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին է, դիտարժան է դրա ներկայացման ձեւը:  Առավել հետաքրքրական է այն դրվագը, երբ Վալերի Օսիպյանը ի խորոց սրտի խոստանում է, որ պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ: «Անկախ պաշտոնից, օլիգարխ կլինի, ով ուզում է լինի, եթե մեկը նեղում է, զանգեք, կգամ ձեր կողքը կկանգնեմ,ով ուզում ա լինի, ամենա օլիգարխը…»,- աքլորացած հայտարարում է Օսիպյանը, ակամայից  մոռանալով, որ Հայաստանում թավշյա հեղափոխություն է կատարվել եւ այլեւս մարդակենտրոն համակարգերն ու գերատեսչական <<հերոսները>> տեղ չունեն նոր Հայաստանում: Ներկայացման կուլմինացիան Օսիպյանի դաստիարակչական ելույթն է, մանկապարտեզի դաստիարակի պես նա ոստիկանության աշխատակիցներին երկար-բարակ ու խրոխտ տոնով , կրկնություններով բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները՝ տպավորություն ստեղծելով, թե այստեղ թերզարգացած մանուկներ են ու  դժվար են ընկալում պարզ իրողությունները, մինչեւ հիմա չգիտեն էլ թե ինչ կարող են անել, ինչ ոչ. «Դուք եք օրենքը, բայց դա պետք է լինի օրենքի սահմաններում: Պետք է ստիպեք օրինախախտին, որ նա հարգի օրենքն ու Սահմանադրությունը»,-ասում է նա ու մատ թափ տալիս.«Այո, դուք ապացուցելու խնդիր ունեք հասարակությանը, այո ձեզանով է պայմանավորված հարգանքը ոստիկանության նկատմամբ: Մենք շեշտը դնում ենք արտաքին ծանուցման…բայց ձեզանով է պայմանավորված»: Իսկ հանդիսատեսի աչքերում այնքան կտտանք, այնքան հոգնություն կա, ի վերջո, հեշտ չէ տարիներ շարունակ դիտել մեկ դերասանի թատրոն: Անի Սահակյան

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am