Ստեփանակերտում բողոքի ցույցեր շարունակվում են
Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, Ստեփանակերտի ավտոկայանի մոտ վեսկսվել են բողոքի ակցիաներ՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով: Ակտիվիստ Դավիթ Սիմոնյանը հայտարարել է, որ այսօր ևս պահանջում են ուժային կառույցերի (բացի բանակից) ղեկավարների հրաժարականը։ Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի միջադեպից հետո ստեփանակերտցիները բողոքի ակցիա են իրականացնում:
