«Երկրի հակառակ կողմը». Նիկոլ Փաշինյանի գիրքն արդեն գրախանութներում է
Այսօրվանից գրախանութներում կարելի է գտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողը» գիրքը: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով նաև գրքի շապիկի նկարը: «Դեռևս 2008 թվականին գրածս վեպի գրքային տարբերակը այսօրվանից հարցրեք գրախանութներում»,-գրել է Փաշինյանը:
