ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցում. Սվիտալսկի
Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Ես կարող եմ ասել, որ երկու շաբաթ առաջ արդարադատության ու ազատության հատուկ հանձնաժողովի նիստն է գումարվել, ու այդ նիստի ժամանակ քննարկվել է այս հարցը: Մենք որևէ հստակ ժամկետ չենք կարող ասել, բայց կարող եմ ասել, որ նոր կառավարության հետ բավականին դրական միջավայրում ընթանում են բանակցություններ այն մասին, թե ինչ հետագա քայլեր պետք է արվեն, որ հնարավորինս շուտ խնդիրը լուծվի»,- ընդգծել է Սվիտալսկին: Նա նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն արդեն նախաձեռնողականորեն սկսել է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: «Անցյալում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը պատասխանատու է եղել ընտրական գործընթացներում աջակցության տրամադրման տեխնիկական հատվածի ապահովման համար: Եվ ես գիտեմ, որ նրանք միտված են այդ աջակցությունը տրամադրելուն»:
