ԱԱԾ աշխատակցի մասնակցությամբ ծեծկռտուքից հետո քաղաքացիները փակել են Ստեփանակերտի կենտրոնական պողոտան. տեսանյութ
Այսօր առավոտվանից ԱՀ ոստիկանության մեքենաներով փակված է Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտան: Մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքն են արտահայտնում գիշերը տեղի ունեցած միջադեպի շուրջ: Նրանց լսելու են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: Քաղաքացիները պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Հավաքված մարդկանց պահանջը երեկ ծեծկռտուքին մասնակցած հատուկ ջոկատայինների ձերբակալությունն է։ Անցած գիշեր Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում ծեծի են ենթարկել երկու քաղաքցիների, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում գտնվող ոստիկաններ են եղել, որոնք, քաղաքացիների պնդմամբ, չեն միջամտել, ավելին, բերման են ենթարկել տուժած անձանց։ Բողոքող քաղաքացիների մոտ բանակցելու էին եկել բարձրաստիճան ոստիկաններ, պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ։ factor.am
