« Հայկազ Բաղմանյանն ու Կարեն Կարապետյանն ինձ թալանել են.խնդրում եմ նոր իշխանությունների ուշադրությունը». Թաթուլ Բաղդասարյան (Մարտունու պանրի գործարանի տնօրեն) (video)
Մարտունու պանրի գործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանն արդեն տասը տարի է պայքարում է իրենց ընկերությունից խլված հողատարածքի և բիզնեսի համար: Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գործարարն ավելի մանրամասն ներկայացրեց իրավիճակը. «Այս գործողությունների հետևում կանգնած են Հայկազ և Պավել Բաղմանյանները: Այս կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված են նաև Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, Մարտունու կադաստրի նախկին ղեկավարը, կադաստրի կոմիտեի նախագահը և վերջին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը»: Գործարարը նշեց նաև, որ դիմել է ԱԱԾ-ի նախկին պետք Կուտոյանին, սակայն պատասխան չի ստացել. «Քանի որ երկրում նոր իրավիճակ է ստեղծվել, ես ակնկալում եմ արդարություն: Ես դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Դավիթ Սանասարյանին, այսօր էլ դիմում եմ ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանին»: Գործարարը պատրաստակամություն հայտնեց բոլորի անունները տրամադրել ԱԱԾ-ին, որպեսզի իր գործն արդար ընթացք ստանա: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
