Ակնկալում ենք «Ժամանակ» օրաթերթի հերքումը և ներողության հայցումը, այլապես հարցը կլուծենք իրավական կարգով. Ջրպետկոմ (video)

Ջրային տնտեսության պետական կոմիտեն արձագանքել է«Ժամանակ» օրաթերթում ««Թայֆեն» գրպանել է» նյութի հրապարակմանը: «Նախ և առաջ, ևս մեկ անգամ հաստատում ենք, որ այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը տարեսկզբի համեմատ բարձրացել է 30 սմ-ով: Այս տվյալը ներկայացնում է ոչ թե Ջրային տնտեսության պետական կոմիտեն, այլև՝ «Հայպետհիդրոմետը»՝ որպես անկախ և ոչ շահագրգիռ կառույց: Ինչ վերաբերում է անցյալ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակի 13 սմ-ով նվազման տվյալին և այն պնդմանը, որ դա տեղի է ունեցել մարտ-ապրիլ ամիսներին Սևանից իրականացված ջրառի պատճառով, ապա հարկ ենք համարում նշել, որ Սևանից ջրառ իրականացվել է ապրիլի 18-ից մայիսի 7-ը ընկած ժամանակահատվածում: Սևանից ջրառը դադարեցվել է՝ մայիսին՝ անձրևառատ եղանակային պայմաններին զուգահեռ: Այդ ընթացքում Սևանից բաց է թողնվել շուրջ 24.7 մլն խմ ջուր: Այս ցուցանիշն անփոփոխ է մինչ օրս, քանի որ Սևանից ջրառը դեռ չի վերսկսվել: Կամայական հաշվարկի դեպքում՝ 24.7 մլն խմ ջրբացթողումը՝ որպես մարդածին ազդեցություն, Սևանա լճի մակարդակի վրա կարող է թողնել 2 սմ-ի բացասական ազդեցություն: Բացի այդ հարկ ենք համարում նշել, որ այս ընթացքում Արփա-Սևան թունելի միջոցով Եղեգիս գետից և Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 93 մլն խմ ջուր՝ թունելի անվտանգության համար թույլատրելի 14 խմ/վ թողունակության պայմաններում: Նույնիսկ այս երկու թվերի համեմատությունը ցույց է տալիս, որ Սևանա լիճ տեղափոխվել է շուրջ 70 մլն խմ ավելի ջուր, քան եղել է Սևանից կատարված ջրբացթողումը, որն, ի դեպ, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով սահմանված 170 մլն խմ-ի շրջանակներում է իրականացվել: Ամենապարզ հաշվարկներից էլ հասկանալի է դառնում, որ Արփա-Սևան թունելով Սևան տեղափոխված ջրի հաշվին լճի մակարդակը բարձրացել է 5.6 սմ-ով: Ի դեպ, այս տարի Արփա-Սևան թունելով Սևան տեղափոխված ջրի ծավալները շուրջ 25 մլն խմ-ով գերազանցում են անցյալ տարվա նույն օրվա ցուցանիշը: Ինչ վերաբերում է ՀԷԿ-երի կողմից ջրի օգտագործմանը, ապա հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Սևանից ջրբացթողում իրականացվում է բացառապես ոռոգման նպատակով, իսկ էլեկտրաէներգիայի ստացումը հարակից արդյունք է, որը որևէ կերպ չի խոչընդոտում ոռոգման ընթացքին: Եվ վերջապես, ինչ վերաբերում է իբր Սևանից կատարված ջրառի արդյունքում 13 մլն դոլարի յուրացման հետ կապված ակնհայտ սուտ և զրպարտող տեղեկություններին, ապա ակնկալում ենք «Ժամանակ» օրաթերթի հերքումը և ներողության հայցումը, այլապես հարցը կլուծենք իրավական կարգով՝ ՋՏՊԿ-ի և Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող ակնհայտ սուտ տեղեկությունների հրապարակման համար: Ակնկալում ենք Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից պատրաստված հերքման և ներողության հրապարակում «Ժամանակ» օրաթերթի հաջորդ համարում, ինչպես նաև՝ նյութը արտատպած մյուս բոլոր լրատվամիջոցներում դրա արտատպումը՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն», - ասված է պարզաբանման մեջ:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում․ ադրբեջանագետ Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում «Այծի մորուքով» Սերժ Թանկյանը թող խոսի՝ ինչպես է Նիկոլը մեր պետությունը սարքել «փալաս»․ Մարգարյան (video) Թող սրանք լա՛վ իմանան՝ էս ծանր հանցագործությունների տակից դուրս չե՛ն գալու․ Երվանդ Բոզոյան (video) «ՍԴ-ն ծանր քար է լինելու Փաշինյանի վրա»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am