Եթե Շավարշ Քոչարյանին դիվանագետ եք անվանում, ես էլ ին՞չ ասեմ. Ա. Արշակյան
«Շատ լավ է,որ Ռուսաստանը զինում է իր բազան և հույս ունեմ, որ նա կթողնի այն Հայաստանում և կհեռանա»,- այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Բանախոսը անդրադարձավ ռուս-թուրքական հարաբերություններին և նշեց,որ չի հավատում,որ Ռուսաստանը որևէ լուրջ քայլի կդիմի.«Ես չեմ պատկերացնում, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ պատերազմ կսկսի և այսօրվա Թուրքիան դա ՆԱՏՕ-ն է»,-նշեց Ազատ Արշակյանը: Ազատ Արշակյանը ասաց, որ այժմ հայ լինելը վտանգավոր է ոչ միայն արտերկրում,այլև հենց Հայաստանում: Սահմանային լարվածությունն էլ կանխելու նպատակով որակյալ իշխանություն է հարկավոր , որպեսզի ստեղծվի:«Ես կարծում եմ, որ հակառակորդին հասցված խոցումը պետք է շատ ավելի ուժեղ լինի:Մենք չպետք է ըմբռնումով մոտենանք և մեր իշխանությունը պետք է թանկ գնահատի զինվորի կյանքը»,- հիշեցրեց բանախոսը և վրդովմունքով նշեց, թե ինչու են միշտ հարուստների և բյուրոկրատների երեխաները ոչ պիտանի լինում ծառայությանը. «Ես չեմ հասկանում, նրանք միայն հիվանդ երեխանե՞ր են ունենում:Մեր երեխաները թնդանոթի միս են դարձել: Գեներալների պագոնները պետք է պոկեն և եթե Շավարշ Քոչարյանին դիվանագետ եք անվանում ՝ ես էլ ին՞չ ասեմ»,- նշեց նախկին պատգամավորը և առաջարկեց իշխանություններին հրաժարվել, եթե ելք չեն գտնում ստեղծված իրավիճակում: Լ.Միքաելյան
