Ապակառուցողական.ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը Փաշինյանի` բանակցություններին Արցախի միանալու մասին հայտարարությանը/տեսանյութ/
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը պետք է մասնակցի ԼՂ հակամարտությանն ուղղված բանակցային գործընթացին,հայտարարել է,որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ցանկացած ամպագոռգոռ հայտարարություն, որոնք ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններում չեն, հավանաբար, ապակառուցողական են: «Ընդհանրապես, ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք այդ հարցով ԵԱՀԿ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններից դուրս են, հավանաբար, ապակառուցողական են»,- ասել է նա:
