Ռևանշիստները՝ ՌԴ-ից. Ռուսները ունե՞ն մեռելներին հարություն տալու մոգական էլիքսիր
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությունը եղել է բավական խորհրդանշական:
ՀՀԿ-ն իր ռևանշիստական նկրտումները այլևս կապում է ռուսական աջակցության հետ, և Կարապետյանը դիտարկվում է որպես ռուսական շահերի ներկայացուցիչը Հայաստանում: ՀՀԿ-ի խնդիրն է ապացուցել ռուսական իշխանական շրջանակներին, որ Հայաստանի նոր իշխանությունը փոխելու է երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը` Հայաստանը դուրս բերելով ռուսական ազդեցության գոտուց: Իսկ եթե Ռուսաստանը ուզում է Հայաստանը հետ բերել իր ազդեցության տիրույթ, ապա պետք է աջակցի ՀՀԿ-ին՝ օգնելով նրան վերադարձնել կորսված իշխանությունը: Մնում է միայն պարզել, թե արդյոք ռուսները ունեն մեռելներին հարություն տալու մոգական էլիքսիր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: