Հրապարակվել է Իրկուտսկի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի տեսանյութը
Ցանցում հայտնվել են Իրկուտսկի «Կոմսոմոլ» առեւտրաժամանցային համալիրում տեղի ունեցած պայթյունի կադրերը: Տեսանյութը հրապարակված է YouTube-ում։
Հրդեհն առաջացրել է սպիրտ պարունակող հեղուկի բռնկում, տուժել է ութ երեխա: Նրանց հիվանդանոց են տեղափոխել առաջին եւ երկրորդ աստիճանների այրվածքներով:
Հարուցվել է քրեական գործ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
