«Հանքեր շահագործողներին ժամանակ է տրվել». Արթուր Գրիգորյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ հանքերը շահագործողները պարտավոր են բաց հանքերը փակել և վերադարձնել սովորական օգտագործման հուն: «Ինչո՞ւ չի հավաքագրվել, ի՞նչ պետք է անել, որ սահմանված կարգով վճարվեն այդ գումարները»,- Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին հարցրեց Նիկոլ Փաշինյանը: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ հավելեց. «Խոսքը 300 մլն դրամի մասին է: Օրենքով սահմանված կարգով 90-օրյա ժամկետ է տրամադրվում, որ այդ գումարները վճարեն, դրանից հետո կդադարեցվի իրենց կողմից շահագործման լիցենզիան: Գործընթացն սկսված է, զգուշացումներն ուղարկված են այդ կազմակերպություններին»,- ասաց նախարարը:
