«Սարդարապատի միջոցառումների հյուրերի ցանկն այս տարի կազմվել է այլ տրամաբանությամբ». Էդուարդ Աղաջանյան
Սարդարապատի միջոցառումների հյուրերի ցանկը կազմվել է բացառապես այլ տրամաբանությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ «Հյուրերի ցանկը 90 տոկոսով ՀՀԿ պատգամավորների, մերձհանրապետական շրջանակի մարդկանցով էր կազմված։ Այնտեղ որևէ ներկայացուցչական տրամաբանություն չկար, էլ չեմ ասում, որ հասարակության տարբեր շերտերի ներկայացվածություն չկար։ Մենք որոշեցիքն, որ այս տրամաբանությունը պետք է փոխվի ու այդ օթյակներում ու պարտերներում ոչ այնքան տեղ գտնեն պաշտոնյաներ, որքան՝ հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներ, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հրավիրվել է որպես ԱԺ նախագահ: Մեզ էին մեղադրում բանակի քեֆի տրամաբանության մեջ մտնելու համար, մինչդեռ կարծում եմ, որ հակառակն է՝ նախկինում է այդ տրամաբանությունը գործել, որ կոնկրետ խմբակցություն իր մերձակա շրջապատին է հրավիրել միջոցառումներին։ Կարծում եմ՝ բոլոր նման միջոցառումները պետք է ներգրավեն հասարակության բոլոր շերտերին»:
