Միանում են «Ալյանս»-ին
ՀՀ-ում տեղի ունենալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ «Արդարություն և բարգավաճում» կուսակցության քաղաքական խորհուրդը հերթական նիստին որոշում է կայացրել ակտիվորեն մասնակցել հասարակական-քաղաքական գործընթացներին և միավորվել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությանն ու համատեղ աշխատել ժողովրդական շահի սպասարկման գործում:
