«Թավշյա հեղափոխությանը» միացած զինվորականների մասին
Դավիթ Տոնոյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «թավշյա հեղափոխությանը» միացած զինվորականների խնդրին, որոնց մասին ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հորդորել էր ուշադիր լինել, որպեսզի բանակը կողմ չդառնա։
«Ծառայողական քննությունների արդյունքների հիման վրա որոշումները կկայացվեն:Քրեական հետապնդում չկա»,- ասաց նախարարը՝ հրաժարվելով դիրքորոշում հայտնել։
