Վրացի զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետից մուտք է գործել ՀՀ տարածք,բայց ճանապարհը չի շարունակել
«Հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի: Բայց շատ հրատապ խնդիրներ կան:Հաջող այց էր:Վրացի զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետից մուտք է գործել ՀՀ տարածք, բայց մոտ 40 կմ անցնելով, ավտոբուսի վարորդը հրաժարվել է շարունակել, որովհետև վատ ճանապարհների պատճառով նրա թանկարժեք ավտոբուսը կվնասվեր»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչ ծրագրեր կան ճանապարհը կարգի բերելու համար,հետաքրքրվեց վարչապետը: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ Իջևան-Նոյեմբերյան հատվածն է` 17.8 կմ, շատ ահավոր վիճակում, ուսումնասիրությունը կատարված է, տեխնիկան տեղափոխված է, այսօր կամ վաղը սկսվում է վերանորոգումը: Նախկին մրցույթներից, ծրագրերից ֆինանսական միջոցների տնտեսում կա և այդ գումարները գուցե մնացած հատվածին ուղղեն` մի քիչ ավելի ընդայնելու համար,-ասաց նա: Ն.Փաշինյանը հիշեցրեց որակի վերահսկողության խնդիրների մասին. «Մենք պետք է երաշխավորենք որակը և տեխնիկական հսկողություն իրականացնողները նույնպիսի պատասխանատվություն են կրում որակի համար, ինչպես կատարողները»: Ն.Փաշինյանը նկատեց, որ որակն այնքան բարձր պետք է լինի, որ ոչ թե մի ձմեռ դիմանա ճանապարհը, այլ` երկու, երեք և ավելի:
