«Ալեքս տեքստիլին» արտոնություն տվեցին
«Ալեքս տեքստիլ» ընկերությունը սարքավորումների ներկրման պարագայում ներմուծման մաքսատուրքից կազատվի:Նման արտոնություն ընկերությանը տրվեց կառավարության այսօրվա նիստում: Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարար Արծվիկ Մինասյանը։ Որոշումը պայմանավորված է «Ալեքս տեքստիլ» ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ,նշված է նախագծում:
