Երբ կապացուցվի, որ Մասիսի քաղաքապետը մեկնումեկին ապտակել է, եզրակացություններ կանեմ. Մուրադ Մուրադյան

«Ազգային ժողովի 8 պատգամավորի ստորագրությամբ երաշխավորագիրը՝ Մասիսի քաղաքապետի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, փոխանցվել է փաստաբաններին:  Իրավական առումով մեկ պատգամավորի ստորագրությունն էլ բավարար է՝ երաշխավորություն ներկայացնելու համար: Մուրադյանը նշեց, որ իրեն հայտնի չէ, թե ինչ պատասխան կտրվի երաշխավորագրին: Ես փաստաբաններին չեմ տեսել, ինձ ոչինչ չեն ասել: Ամեն դեպքում, երբ կապացուցվի, որ քաղաքապետն ու իր տեղակալը մեկնումեկին ապտակել են, մի քար են նետել, եսիմ ինչ են արել, ես ձեզ հետ միասին եզրակացություններ կանեմ: Ես Դավիթ Համբարձումյանին ճանաչում եմ ծնված ժամանակներից: Ես երևի միակ մարդ են այս քաղաքում, ով տարբեր պաշտոնների ժամանակ ապրել է գյուղում, ապրում է գյուղում:Դավիթ Համբարձումյանը շատ հանգիստ, համեստ, խելոք տղա է եղել, հիմա Ռեմբոյի արկածներից եք պատմում իր մասին, ես զարմանում եմ, որ նման բաների ընդունակ է»,-  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը: «Քաղաքապետի պաշտոնում Դավիթ Համբարձումյանը լավ է աշխատել, ինչի մասին կվկայի ժողովուրդը:  Ես, որ գովեմ, կասեք Ձեր մոտիկն ա, ծանոթն է, մի գյուղում ապրել եք, բան, գնացեք ժողովրդից հարցրեք, ճիշտը դա կլինի: Իսկ եթե ինչ-որ բան արել է…Ոչ մի փաստ չկա, եթե կլինի, բոլորս կտեսնենք: Ես ուզում եմ, որ օբյեկտիվ քննություն տարվի: Մենք էլ՝ որպես պատգամավորներ, երաշխավորում ենք, որ ազատ արձակման ժամանակ քննությանը չի խոչընդոտելու: Մասիսի բնակիչները երեկ փակել էին ճանապարհը, այսօր էլ են որոշել ձայն բարձրացնել:  Մի ժամանակ, որ 50 հոգի խաչմերուկ էր փակում, լավ տեղյակ էիք, հիմա որ 1000 հոգուց ավել մարդ հավաքվել, փակել է, տեղյակ չե՞ք »,- նշեց Մուրադ Մուրադյանը: «Մամուլը հաճախ հրապարակում է ոչ իրականությանը համապատասխան լուրեր:  Որդուս մասին նարկոտիկի, բանի մասին գրում էին, հիմա էլ հերքում են: Էն ժամանակ ինչ ասես գրեցին, ես էլ ասացի, որ պատվիրատուի ծնողներն են նարկոմանները: Ինչ ասես գրեցին, հիմա էլ հերքում են, դատարանը որոշել է, որ նման բան չկա: Էս արդարությո՞ւն է: Հիմա էլ համբերեք, ես չեմ հավատում, որ ինքը էդքան բանի ընդունակ է»,- նշեց նա:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում․ ադրբեջանագետ Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում «Այծի մորուքով» Սերժ Թանկյանը թող խոսի՝ ինչպես է Նիկոլը մեր պետությունը սարքել «փալաս»․ Մարգարյան (video) Թող սրանք լա՛վ իմանան՝ էս ծանր հանցագործությունների տակից դուրս չե՛ն գալու․ Երվանդ Բոզոյան (video) «ՍԴ-ն ծանր քար է լինելու Փաշինյանի վրա»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Ռուբեն Բաբայան սրիկա՛, դու ո՞նց նման բան ասացիր»․ տարեց կին (video) Իսրայելը մահացու վտանգի առաջ է․ Երվանդ Բոզոյան (video) Ինչպե՞ս է Փաշինյանը Ռուսաստանում հարցերի տակից դուրս գալու․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am