«Հիսուսի մասին անեկդոտ պատմել կարելի է, իսկ Նիկոլի մասին՝ ոչ». media.am

Սերգեյ Դանիելյանն այն դերասաններից է, որն օգտագործում է իր դիմակն ու իրական դեմքը կրքով, հումորով ու հաճույքով: Նա միաժամանակ հումք ու արդյունք է, ու դա թերևս ամենալավ գնահատականն է աշխարհի լավագույն մասնագիտությունը ընտրած մարդու համար:

Ի վերջո, դերասան լինելը մի քիչ աստվածային բան է, պարզապես թե՛ ստեղծողը, թե՛ ստեղծագործությունը նույն մսից, արյունից, հույզերից, նյարդերից ու ուղեղից է:

Սերգեյ Դանիելյանը կատակերգակ է, որն ինքն է կառուցում իր դերերը (նաև տեքստերը, որոնք սովորաբար գոտկատեղից մի քիչ ներքև են) և չի վախենում լինել նաև խեղկատակ: Սկզբում նրա միակ հարթակը թատրոնն էր, որտեղ ստենդ ափ ներկայացումներ էր խաղում: Հետո հարթակը դարձավ համացանցը, որտեղ կարճ ու պարբերաբար հեռարձակվող տարբեր հաղորդումներ է «խաղում»:

«Ստենդ ափի համար պետք է ունենաս հարուստ կենսագրություն և կարողանաս քեզ նայել կողքից: Նույնն է վիդեո բլոգի դեպքում»,- ասում է նա:

Սերգեյ Դանիելյանը համացանցում հանդիպեց անթաքույց ագրեսիայի, երբ թավշյա հեղափոխությունից հետո սկսեց Նիկոլ Փաշինյանի նմանակումների շարքը:

Հետհեղափոխական երեք հաղորդումները՝  նկարահանված լայվի էֆեկտով ու ուղերձով, առաջ բերեցին զարմալի խնդիր՝  հումորը ընկալվեց որպես սրբապղծություն:

Ընդհանրապես լավ դերասանը նման է քամի որսացող սարքի, որի օգնությամբ իր շուրջն ու իր անձի հետ կատարվող ցանկացած դեպք դառնում է նյութ՝ ավելացնելով դիմակներին մի նոր թեմա, գույն, երանգ կամ հնչերանգ:

Սերգեյ Դանիելյանը որսաց այն քամին, որն իր հետ բերեց սպառնալիքներ ու հայհոյանքներ և դրանցից ամենատհաճ  ու վիրավորական մեկնաբանությունները դարձրեց հրապարակային:

Ես կարծում եմ, որ ամենաբարդ, բայց շնորհակալ ամպլուան խեղկատակն է, ծաղրածուն: Հիմա ծաղրածու լինելը բա՞րդ է:

Այս հասկացությունը դրված չէ հեշտի ու դժվարի բաժակների մեջ: Կամ էդպիսինն ես, կամ էդպիսինը չես: Միգուցե կարելի է դրան կոչել և ծաղրածու: Հասկանում եմ, որ այդ բառի հանդեպ ժողովուրդը բացասական վերաբերմունք ունի, բայց ինձ համար դա շատ մեծ պատիվ է: Ես գործի բերումով հենց այդպիսինն եմ և միշտ եմ եղել:

Այո, դա բարդ է, քանի որ միշտ գտնվում ես այսպես ասած՝ ձորի բերանին: Կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ: Դժվար է գտնել հավասարակշռությունն ու այն մակարդակը, որտեղ նախ՝ ինքդ չես վնասվի, և հետո էլ՝ խոսքդ տեղ կհասնի:

Վնասվելու վտանգը միշտ կա:

Ֆիզիկապես վնասվելու՞, թե՞ իմիջի առումով:

Թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ամեն ինչ կարող է պատահել, կարող են բռնել, ծեծել, բանտ նստեցնել: Եթե ինձ համեմատեցիք ծաղրածուի հետ, ապա չմոռանանք, որ միջնադարում ծաղրածուներին շատ հաճախ գլխատում էին: Ասում էին՝ էս անգամ կատակդ լավը չէր, և վերջ… թռցնում էին գլուխը:

Նույնն էլ հիմա է: Իհարկե, չեն գլխատում, բայց դե…

Հումորային նմանակումների ռեակցիան ադեկվատ չէր, դա վիրավորակա՞ն է:

Իհարկե, ազդում է:

Բայց արդեն իմունիտետ ունես, հասկանում ես, որ հասարակությունը բազմաշերտ է և դու ես ցույց տալիս հասարակությանը, որ այն բազմաշերտ է:

Այդ պատճառով էլ Ֆեյսբուքի պատին եմ դնում ամենազզվելի մեկնաբանությունները, որ տեսնենք, թե որքան տարբեր են մարդիկ: Եվ շատ հետաքրքիր է ստացվում. մարդիկ իրենց տեսնում են ու հետո իրար հետ կա՛մ կռվում են, կա՛մ ցուցադրաբար արհամարհում իրար:

Մտածում եմ, որ եթե ես դա չանեմ, բա ո՞վ անի: Իհարկե, զուտ տեսականորեն բոլորս էլ ընդունում ենք, որ հասարակությունը տարբեր է, կազմված է բանվոր դասակարգից, բուրժուաներից և այլ խավերից:

Մենք այդ մասին կարդացել ենք գրքերում, բայց բոլորովին այլ է, երբ դա տեսնում ես:

Տեսնում ես, որ հասարակությունը բաղկացած է մարդկանցից, որոնք չունեն հումորի զգացում կամ ունեն հումորի զգացում, ագրեսիվ են, բարյացակամ, խելացի կամ ոչ այնքան:

Դա շատ լավ երևում է, և դրա մասին ոչ թե ասում ես, այլ ցույց ես տալիս արձագանքներով: Իհարկե,  հասկանում եմ նաև, որ մարդիկ պարտավոր չեն ինձ հասկանալ:

Ցանցում չկա խմբագրում, բայց ենթադրվում է, որ պիտի լինի ինքնախմբագրում:

Իհարկե, ամեն ասածս ինքնախմբագրվում է և ունի ուղերձ: Եվ միայն լիակատար ապուշը կարող է չհասկանալ, թե որն է ձեռ առնելու, պարզապես ժպիտ կամ հռհռող առաջացնելու և ուղերձ կառուցելու տարբերությունը:

Ֆեյսբուքից դուրս կան կանոններ, թեկուզ ֆեյսկոնտրոլը, իսկ ցանցում կանոն չկա, մարդը կարող է գրել սրտի ուզած մեկնաբանությունը, այդ թվում՝ ամենավերջին հայհոյանքը:

Նույնիսկ թատրոնում ունես ընտրություն, կարող ես հայհոյախոսին դահլիճից դուրս հանել, իսկ ցանցում լրիվ բաց ու անպաշտպան ես:

Հետաքրքիրն այն է, որ այդ նույն հայհոյախոսը՝ տեսնելով ինձ փողոցում, երբեք դեմքիս չի ասի այն, ինչը գրում է սոցցանցում: Ցանցը նրա համար հարմար անանուն ծածկոց է:

Նա նայում է, ինչ-որ բան դուրը չի գալիս, միանգամից ռեակցիա է տալիս, անգամ վայրկյան չի թողնում, որ մտածի:

Միաբջիջ կենդանիների ռեակցիաները ընդամենը երկուսն են՝ կծկում և թուլացում: Երբ օրգանիզմը ստանում է որևէ ազդանշան, սեղմվում, կծկվում է: Ասենք, չի կարող փախչել, մեծանալ, փոքրանալ, գույնը փոխել: Միաբջիջ օրգանիզմը սովոր է կծկվել:

Վիրավորական ալիքից հետո հեռացրեցիք տեսանյութը: Ինչու՞:

Հեռացրեցի, դադար վերցրեցի, մտքերս հավաքեցի ու ասացի՝ անելու եմ ու թքած, թե ինչ եք հակադարձելու: Ու անում եմ, մանավանդ, որ նյութ հանել-դնելը դարձավ PR քայլ:

Ընդհանրապես լարված իրավիճակներում կա միայն մեկ ընտրություն՝ անել, թե չանել այն, ինչը անում էիր հանգիստ ժամանակ:

Ամբողջությամբ՝ media.am

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում․ ադրբեջանագետ Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում «Այծի մորուքով» Սերժ Թանկյանը թող խոսի՝ ինչպես է Նիկոլը մեր պետությունը սարքել «փալաս»․ Մարգարյան (video) Թող սրանք լա՛վ իմանան՝ էս ծանր հանցագործությունների տակից դուրս չե՛ն գալու․ Երվանդ Բոզոյան (video) «ՍԴ-ն ծանր քար է լինելու Փաշինյանի վրա»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Ռուբեն Բաբայան սրիկա՛, դու ո՞նց նման բան ասացիր»․ տարեց կին (video) Իսրայելը մահացու վտանգի առաջ է․ Երվանդ Բոզոյան (video) Ինչպե՞ս է Փաշինյանը Ռուսաստանում հարցերի տակից դուրս գալու․․․ (video) ՍԴ որոշումից հետո համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին, որից հետո հաջորդ քայլերը կանենք. Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am