Երևանում ՊՆ ծառայողը Honda մոտոցիկլով վթարի է ենթարկվել. նրան տեղափոխել են հիվանդանոց/տեսաշար/
Երեկ՝ մայիսի 30-ին, մոտոցիկլի մասնակցությամբ ինքնավթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 25-ամյա Արթուր Պապիկյանը իր վարած Honda մակնիշի AA 818 համարանիշի մոտոցիկլով Արցախի պողոտայի թիվ 8ա/3 հասցեի հարևանությամբ վարելու ընթացքում կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Պապիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։
