Ինքնամաքրում է. Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ-ից հեռացողների մասին
«Պատրաստվում ենք 2022թ.-ի հերթական ընտրություններին: Որևէ առաջարկություն չունենք, որևէ փաստաթուղթ չկա: Մենք պատրաստ ենք ցանկացած հարցի շուրջ քննարկում անցկացնել, բայց որևէ առաջարկ չկա: Ողջամիտ առաջարկների դեպքում մենք պատրաստ ենք ցանկացած հարցի ընդառաջել»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Կարող են լինել այնպիսի առաջարկներ, որոնք տեխնիկապես ժամանակատար լինեն:Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, պայմանավորվածություն, քաղաքական կոնսենսուս… այս ամենը ժամանակատար է, բայց դեռ չկա որևէ փաստաթուղթ, որևէ քննարկում»,- նշեց նա: «Քննարկման առարկա է նաև ռեյտինգային ընտրական համակարգին անցում կատարելու հարցը: Ռեյտինգայինը մարզերի ներկայացվածությունն է, քաղաքական դաշտի լիովին կայացվածության խնդիրն է: 90-ականներից մեծամասնականը կրճատելով, գալով համամասնականի, 2017թ.-ին անցանք ամբողջական համամասնականի: Դոգմա չի եղել, որ սա պետք է մնա նույնությամբ: Հաջորդ ընտրությունները՝ կլինի հերթական, թե արտահերթ, հարցը կքննարկենք»,- ասաց նա: ՀՀԿ շարքերը լքում են,նման լուրերին էլ արձագանքելով Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ կլինեն դիմումներ, կքննարկենք. «Դա ինքնամաքրում է»:
