Եթե ամբողջ աշխարհը լինի այդպիսին, ես դրա քարոզողը լինել չեմ կարող.Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց,որ եթե երգիչ Էլթոն Ջոնի այցը դիտարկում ենք որպես մշակութային իրադարձություն, ապա դա նորմալ է: «Իսկ եթե նայում ենք որպես սեռական փոքրամասնությունների, ԼԳԲՏ համայնքի քարոզ, բնականաբար, որպես ազգային-պահպանողական արժեքների կրող, չեմ ողջունում նման քարոզները: Իմ հերոսներից մեկը, որից ես շատ եմ սովորել, ում ես համարում եմ մեծագույն գործիչ, խոսքը Վազգեն Սարգսյանի մասին է, ասում էր, որ եթե ամբողջ աշխարհը դառնա հոմոսեքսուալիստների և աղանդավորների իրավունքների պաշտպանը, ես չեմ կարող այդպիսին լինել:
Հիմա, եթե ամբողջ աշխարհը լինի այդպիսին, ես դրա քարոզողը լինել չեմ կարող, ես չեմ ընդունում այդ քարոզը: Ես ֆաշիստ չեմ, բոլորին ընդունում եմ, բոլորս մեղավոր ենք, բայց քարոզը չեմ ընդունում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
