Մեր թիկնապահները սթրես են ապրում. Հրաչյա Հարությունյան (Կրակեմ Հրաչ)
Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչ, որն այդ պաշտոնին նշանակվել է դեռ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, այսօր իրականացնում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պահպանությունը: «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիցս հետաքրքրվեց, թե ինչու նա Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շարունակեց մնալ իր պաշտոնին եւ հրաժարական չտվեց: -Արդեն մեկուկես ամիս է, ինչ դուք ապահովում եք ՀՀ վարչապետի անվտանգությունը, հիմա կարո՞ղ եք ասել, թե Նիկոլ Փաշինյանի հետ է հեշտ, թե Սերժ Սարգսյանի: -Դժվար է ասել: -Ինչո՞ւ, մենք բավականին մեծ իրավիճակի փոփոխություն ունենք: Նիկոլ Փաշինյանը հաճախ է քաղաքացիների հետ շփվում, մարդկանց մեջ մտնում, գրեթե բոլոր քաղաքացիները կարողանում են նրան մոտենալ, ինչը, օրինակ, չէր անում Սերժ Սարգսյանը: -Այդ տեսանկյունից մեզ համար դժվար է դարձել: -Կմանրամասնե՞ք: -Ամեն անգամ, երբ ինքը մտնում էր ժողովրդի մեջ, մեր թիկնապահները սթրես են ապրում: Ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել օրաթերթի այսօրվա համարում:
