Նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանը դատապարտվել է
ՌԲԿ-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ում թաքնվող նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանը ընդհանուր ռեժիմի գաղութում 7 տարվա ազատազրկման է դատապարտվել.նա մեղադրվում է 7 միլիարդ ռուբլու խարդախության համար: Դատավճիռը հեռակա կարգով է հրապարակվել, Եղիազարյանն այժմ գտնվում է ԱՄՆ-ում: Դատարանը նաև նրան 700 հազար ռուբլով տուգանել է:
Դատարանը հեռակա կարգով դատավճիռ է հրապարակել նաև նրա եղբոր` Արտյոմ Եղիազարյանի համար, նրան հինգ տարվա ազատազրկման դատապարտելով և 600 հազար ռուբլով տուգանելով: Նախկին պատգամավորի օգնական Վիտալի Գոգոխիան և «Ցենտուրիոն ալյանս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Կլոչինը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման և յուրաքանչյուրը 400 հազար ռուբլի տուգանքի:
