Հայտնի է Տավուշում մահացած զինծառայողի ինքնությունը
Տավուշի մարզում մարտի 14-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած զինծառայողը 19-ամյա Կամո Մարտիրոսյանն է: NEWS.am-ի տեղեկություններով Կամոն Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2014թ. աշնանը: Նա ծառայում էր Նոյեմբերյանի տարածաշրջանի զորամասերից մեկում: Մահվան հանգամանքները պարզվում են:
