Դոն Պիպոյի պլանները գեներալի որդուն անհանգստություն են պատճառել

Էջմիածնի շրջանում արշալույսները խաղաղ չեն բացվում, անհանգիստ են գործող իշխանությունները,տարիներ շարունակ այս շրջանը եղել է գեներալ Մանվել Գրիգորյանի լծի տակ, նրա ու իր շրջապատի ասպատակությունների մասին մամուլը գրել է լեգենդների հասնող պատմություններ: Հիմա անհանգիստ են թե գեներալը, որը թավշյա հեղափոխությունից հետո աննախադեպ զսպվել է, նա, իհարկե, Սերժ Սարգսյանին իր հավատարմության մասին ամենօրյա զեկուցում է, բայց որդին՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հեղափոխության առաջին իսկ օրից շտապեց տարբեր առիթներով քծնել նոր իշխանություններին, ողջունել համաժողովրդական հաղթանակը: Այս խարխուլ կայունությունից օգտվելու նպատակներ ունի էջմիածնցի հայտնի հեղինակույթյուն Արթուր Ասատրյանը, նույն ինքը՝ Դոն Պիպոն,նա համարվում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմը եւ վարչապետության շրջանում ոսկի սարեր էր խոստանում, ներդրողների ակումբի անդամ էր, խոստանում էր 2000 աշխատատեղ բացել, բայց ոչինչ էլ չարեց: Երբ Հայաստանում համաժողովրդական շարժումը հաղթեց, պահը բաց չթողեց նաեւ Պիպոն, նա ուղերձով դիմեց իր քաղաքացիներին՝ կոչ անելով թավշյա հեղափոխությունը ավարտին հասցնել նաեւ Էջմիածնում, ակնհայտ դարձավ, որ նա պատրաստվում է օգտվել ստեղծված առիթից, նոր տողից սկսել իր էպոխան, դառնալ կատարվածի մի մասնիկը ու շարունակել հեղափոխության շարունակությունը, իսկ իրականում՝ դառնալ նոր իշխանության գողական տանիքը: Այդ ծիծեռնակը Դոն Պիպոյի եւ Մանվել Գրիգորյանի հակասությունների մասին գիտեն բոլորը, նա Մանվել Գրիգորյանի պատճառով իրեն նետել է օտար ափեր, Իտալիայում բախտը այնքան է ժպտացել Արթուր Ասատրյանին, որ վերջինս դարձել է Դոն: Կարապետյանների ժամանակաշրջանում անգործության մատնված Դոնը կրկին ասպարեզ է նետվել: Օրերս նա ժամանել է Հայաստան , քանի որ ինչպես ինքն է ներկայացրել՝ ուզեցել է տեսնել իր համաքաղաքացինեի պայծառ դեմքերը հեղափոխությունից հետո: Նա փակագծեր չի բացել, բայց ասել է, որ հայրենի քաղաքում որոշ կիսատ գործեր խնդիրներ կան , ինքն եկել է դրանք լուծելու, վերջում շեշտել, որ խնդիրները լուծվելու են խաղաղ ու հանգիստ, հորդորելով չքաղաքականացնել ոչինչ: Բնականաբար առիթը բաց չի թողել ողջունելու Նիկոլ Փաշինյանին ու նոր կառավարությանը՝ շեշտելով, որ Փաշինյանը կարողացավ իրացնել իր աստվածատուր շնորհը: Արդեն մի քանի շաբաթ է տեղեկություններ են հրապաակվում, որ Պիպոն Էջմիածնում իշխանափոխության է պատրաստվում: Մեզ հասած տեղեկություններով պիպոյականները ակտիվ աշխատանքներ են տանում շրջանի համայնքապետերին պաշտոնանկ անելու ուղղությամբ, որոշ գյուղերում հնարավոր չի եղել խուսափել առճակատումից եւ գործի է դրվել նաեւ զենք: Պրոցսը կակտիվանա, երբ Դոնը Հայաստան է ժամանել: Ահա, այս իրավիճակում գեներալի որդու անդորրն այնքան է խախտվել, որ քաղաքապետարանի լրատվականով հարկ է համարել արձագանքել Պիպոյի գալուստին.«Վերջին շրջանում որոշ անձինք իրենց թույլ են տալիս խոսել Էջմիածնի, էջմիածնեցու անունից, փորձում են բարեգործ ձևանալ և ներդրումների խոստումներ են տալիս։ Նման մեկն էլ Արթուր Ասատրյանն է, որ հայտարարում է, թե իբր ոգևորված է թավշյա հեղափոխությամբ, թե Նիկոլ Փաշինյանին վստահում է, այդ պատճառով Էջմիածնում ներդրումներ է անելու։ Քաղաքապետարանը ուրախ կլինի, եթե Էջմիածնին անկեղծ աջակցողներ լինեն, սակայն, Էջմիածնեցիները հիշում են, որ նախորդ տարվա մարտ ամսին էլ Արթուր Ասատրյանը նույն հավատարմության խոսքերը «գլավնակամանդույուշչի Սերժ Սարսյանին» և վարչապետ Կարեն Կարապետյանին էր ասում՝ ընդգծելով, որ վստահում է Կարեն Կարապետյանին այդ իսկ պատճառով մեծ ներդրումներ է անելու՝ ստեղծելով անձամբ 2 000 աշխատատեղ, իսկ Կարապետյանի օժանդակությամբ՝ ևս 10 000 աշխատատեղ։ Այդ խոստումները գոնե կես տոկոսով էլ չիրականացան։ Այլ անձանց այդ կարգի խոստումներ ևս սին են դուրս եկել։ Իսկ մինչ այդ Էջմիածնի քաղաքապետարանը շարունակում է բարեխղճորեն աշխատել՝ մնալով Էջմիածնի ամենամեծ գործատուն և բարեգործը։ Հսկայածավալ աշխատանքները, որ կատարում է Էջմիածնի քաղաքապետարանը, էջմիածնեցու աչքի առաջ է, այդ աշխատանքը հնարավոր չէ չնկատել, չգնահատել։ Եվ ես երախտապարտ եմ էջմիածնեցուն, քանզի բոլոր արդյունքները ստացվել են քաղաքային իշխանություն – էջմիածնեցի փոխվստահությամբ և համագործակցությամբ»,- պարզաբանում է Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժինը։ Սպասենք դիտարժան մարտերի: Անի Սահակյան

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am