100 հոգու նկատմամբ տույժ կկիրառվի
Ապրիլի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների եւ վերլուծությունների հիման վրա հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 126 վարույթ:
Հանձնաժողովի ղեկավար Հակոբ Թադեւոսյանի փոխանցմամբ, իրականացված վարույթների արդյունքներով կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 26 որոշում:
Վարույթների թիվը՝ ըստ հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվում է պատկերում: 
