Գյուղվարկերը կներվե՞ն.նախարարի պարզաբանումը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց,որ գյուղվարկերը ներելու մասին խոսք չի եղել: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ԿԲ նախագահի, գյուղատնտեսության նախարարի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են գյուղատնտեսական վարկերի հետ կապված հարցերը,ասաց նախարարը: Խաչատրյանը նշեց, որ խոսքը տույժերից և տուգանքներից ազատելու մասին է:«Դիտարկվում են մի քանի հնարավորություններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի տույժ ու տուգանքների համաներում անել, կամ էլ վարկային ռեսգիստրում կամ «Աքրա» համակարգում մարդկանց վարկային պատմությունը սրբագրել, որպեսզի նրանց հետագա վարկունակության վրա ազդեցություն չլինի», - ասաց նախարարը։ Նախարարը, սակայն, չասաց, թե որքան գումարի մասին է խոսքը։
