Կիմ Չեն Ինի վերջնագիրը Թրամփին
Հյուսիսկորեական Chosun Ilbo թերթը՝ հղում անելով իր աղբյուրին հաղորդում է,որ Հյուսիսային Կորեայի իշխանություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպման նախաշեմին պահանջ են ներկայացրել ԱՄՆ-ին: Հյուսիսային Կորեան պահանջել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել 2 երկրների միջև և չեղարկել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները: Եթե տվյալ պահանջներն իրականացվեն, ապա Փհենյանին միջուկային զենք անհրաժեշտ չի լինի,-ասել է գործակալության զրուցակիցը:
