Պիստ Արմենը իմ մանկական ընկերն է, բայց նա որեւէ բռնության գործողությունների չի մասնակցել.Էրեբունու թաղապետ
Հրապարակը գրում է.Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստի ընդմիջման ժամանակ Էրեբունի վարչական շրջանի թաղապետ Դավիթ Գրիգորյանը հաստատեց այն տեղեկությունը, թե ինքը թաղային հեղինակություն համարվող Պիստ Արմենի մտերիմներից է, որը, ի դեպ, իր ընկերների հետ մասնակցել է ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի ակցիային։ «Ես չեմ հրաժարվում, նա իմ մանկական ընկերն է, բայց նա որեւէ բռնության գործողությունների չի մասնակցել: Եթե մասնակցել է, ինքը պատասխան կտա»: Անդրադառնալով ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում խաղաղ ցուցարարների նկատմամբ թաղային հեղինակությունների եւ թաղապետարանի աշխատակիցների գործադրած բռնություններին, թաղապետը նշեց, որ այդ գործով իրավապահները զբաղվում են․ «Մեր աշխատակիցները որեւէ մեկին չեն ծեծել: Եթե ցույց կտաք, որ մեկին ծեծել են, խիստ կպատժվեն»: Մանրամասն՝Հրապարակում
