«Վիզաների ազատականացումը Հայաստանի համար օրակարգային է». Ա. Պապիկյան
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանն ասաց,որ վիզաների ազատականացումը մեզ համար օրակարագային հարց է, մենք հասկանում ենք, որ սա առաջնայնություն է Հայաստանի համար: « Հայաստան-ԵՄ նոր ընդունված համատեղ հռչակագրում ամրագրված է, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի պատեհ ժամանակում: Ի՞նչ է դա նշանակում, որ Հայաստանը և ԵՄ անդամ երկրները որոշակի գործողությունների ծրագիր պետք է իրականացնեն։ Խոսքը ռեադմիսիայի համաձայնագրի պայմանների կիրարկման մասին է, նաև Հայաստանի պատրաստակամության մասին է՝ ընդունել Եվրոպայում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Խոսքը նաև ԵՄ անդամ որոշ երկրների համաձայնությունն ստանալու մասին է՝ վիզային ռեժիմը մեկնարկելու վերաբերյալ: Այստեղ խնդիրը ոչ այնքան ԵՄ հանձնաժողովի կողմից համաձայնությունն է, որքան ԵՄ որոշ անդամ երկրներինը»,- նշեց նա:
