Սկանդալային բացահայտում. լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է
Երեկ երեկոյան Կիևում, ենթադրաբար, սպանվել է ռուսաստանցի հայտնի լրագրող, Կրեմլի կոշտ ընդդիմախոս Արկադի Բաբչենկոն։ Մի քանի անգամ կրակել են նրա մեջքին՝ իր բնակարանի մուտքի մոտ։ Բաբչենկոն տուր էր վերադառնում խանութից։ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Բաբչենկոյի սպանության գործով։ Քրեական գործ է հարուցել նաև Ուկրաինայի քննչական կոմիտեն։ Սակայն այսօր արդեն տեղեկություն է տարածվել, որ նա ողջ է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգությա ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը: Ըստ հայտարարության, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նախապես տեղեկացել է լրագրողի սպանության նախապատրաստման մասին և կանխել է այն: Բաբչենկոն, անձամբ ելույթ ունենալով լրագրողների առաջ, հայտարարել է, որ իրեն 3 ամիս առաջ հայտնել էին իր սպանության «պատվերի» մասին և առաջարկել հատուկ նախապատրաստված բեմականացման մասնակցել, որին 2 ամիս նախապատրաստվել են: Հիշեցնենք, նաև, որ այս առիթով ռուսական մամուլը գրել էր, թե Կիևը վտանգավոր քաղաք է դարձել և այնտեղ պարբերաբար սպանվում են Ռուսաստանի քաղաքացիներ՝ օրինակ լրագրող Պավել Շերեմետևը, նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը, հիմա էլ լրագրող Յուրի Բաբչենկոն։
