«Մենք ակնկալում ենք նաև այլ հայ գործիչների օգնությունը». Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում: Հեռուստաալիքի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը պատմել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխություն մասին, խոսել՝ տնտեսության երեք ճյուղերի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների զարգացման մասին: «Հայազգի աշխարհառչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին հրավիրել եմ Հայաստան՝ քննարկելու տնտեսական զարգացման վերաբերյալ տարբեր հարցեր: Նա հայտնի գործիչ է և պատրաստ է օգնել երկրին: Մենք ակնկալում ենք ինչպես նրա, այնպես էլ այլ հայ գործիչների օգնությունը: Մեր ազգն ունի ինտելեկտուալ, տնտեսական, ֆինանսական մեծ ներուժ, և մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որ այդ ներուժը ծառայի Հայաստանի զարգացմանը: Ինչ վերաբերում է տնտեսության առաջնահերթություններին, ապա առաջինը կառանձնացնեի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը: Այս ճյուղը երկրում բավական դինամիկ զարգանում է, և մենք հույս ունենք, որ այդ զարգացումն ավելի կարագացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
