«Երթևեկության կանոնները խախտող պաշտոնատար անձանց բացահայտումն անհրաժեշտություն է». Արսեն Բաբայան

Հաշվի առնելով լրատվամիջոցների կողմից շարունակվող հարցումները՝ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում իրականացվել են բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությունները։ Արդյունքում վերահաստատվել է, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները Գր.Լուսավորիչ փողոցում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած դեպքի հետ որևէ առնչություն չունեն։ Հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հենրիկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում մայիսի 21-ին տարածել էր հայտարարություն այն մասին, թե իբր ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող 3 ուղեկցող մեքենաները, իսկ առջևից ՃՈ մեքենան` փարոսիկները (Мигалка) միացրած Գր.Լուսավորիչ փողոցի Ֆրանսիայի դեսպանատան լուսացույցի մոտ սկսել են ձեռքով-ոտքով, բարձրախոսներով կողքի շարքի մեքենաներին զգուշացնել, թե չշարժվեք մինչև չանցնենք։ Տեսարանը փաստաբանը որակել է՝ տհաճ։ Այս տեղեկությունը սոցիալական ցանցում հրամցնելուց հինգ օր անց մեծ ակտիվությամբ տարածվեց նաև լրատվամիջոցներում։ Հետագայում ֆեյսբուքում հրապարակային քննարկման ընթացքում պարոն Մարտիրոսյանը լրացուցիչ հայտնել է. «Ես նշված մեքենաները տեսել եմ պատշգամբից, գլխավոր մեքենան BMW մակնիշի էր, իսկ մամուլից տեղյակ եմ, որ BMW մեքենա սպասարկում է ԱԺ նախագահին, ինչն էլ հիմք է տվել ենթադրելու, որ մեքենաները եղել են հենց ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները»։ Հատկանշական է այն հանգամանքը, որ պարոն Մարտիրոսյանը հետագայում հրաժարվել է իր պնդումից, թե դրանք հաստատապես եղել են ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաներ` հրապարակայնորեն հայտնելով, որ ինքն ընդամենը ենթադրել է։ Նույն հրապարակային քննարկման ընթացքում հարցին, թե երբ է տեղի ունեցել նկարագրված դեպքը, փաստաբան Հենրիկ Մարտիրոսյանը պատասխանել է՝ «Ամսի 21-ի ժամը 13-15-ի միջակայքում, +/- մի կես ժամ, արդեն մեկ շաբաթ անցել է, ժամը հստակ չեմ հիշում բայց այդ ընթացքում էր, հնարավոր է նաև ժամը 16-ի կողմերն էլ լիներ, չեմ ֆիքսել ժամը ցավոք»։ Ուսումնասիրելով մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային օրակարգը՝ պարզվեց. Արա Բաբլոյանը մայիսի 21-ին` ժամը 09:00-ի սահմաններում ժամանել է ՀՀ Ազգային ժողով։ 12:00-ից մինչև 13:00-ն ընդունել է Կիպրոսի խորհրդարանի ղեկավարին, 13:00-ից մինչև 13:15-ն ընկած ժամանակահատվածում Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ ՀՀ ԱԺ այգում մասնակցել է արարողակարգային ծառատունկի, 13:20-ի սահմաններում Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ ՀՀ ԱԺ շենքում հանդիպել է մամուլի ներկայացուցիչներին, պատասխանել հարցերին։ Ժամը 16:00-ին անցկացրել է խորհրդի նիստ։ Այս ամենը հաստատող լրատվությունը հրապարակված է նաև ՀՀ խորհրդարանի պաշտոնական կայքում։ Այնուհետև 13:40-ից մինչև 15:00-ն ՀՀ ԱԺ շենքում մասնակցել է Կիպրոսի խորհրդարանի ղեկավարի պատվին տրված պաշտոնական ճաշին։ Այդ օրը, ժամ 09:00-ից մինչև 18:23-ը ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW մակնիշի, ինչպես նաև անվտանգության երկու մեքենաները կանգնած են եղել ՀՀ Ազգային ժողովի բակում, ինչը փաստվում է ՀՀ ԱԺ տարածքի անվտանգությունը հսկող տեսախցիկների ամբողջական տեսագրությամբ, որը պահպանվում է ՀՀ ԱԺ աշխատակազմում։ Հետևաբար, ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող որևէ մեքենա Հենրիկ Մարտիրոսյանի հայտնած ժամերին չի եղել և չէր կարող լինել նկարագրված դեպքի վայրում, չէր կարող լինել այդ դեպքին մասնակից։ Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող անվտանգության մեքենաները ոչ թե երեքն են, այլ՝ երկուսը։ Հարկ է նկատել, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջին բարձրաստիճան պաշտոնյաներից է, ով պաշտոնավարման հենց առաջին օրվանից պահանջել է իրեն սպասարկող անձնակազմից և հատկապես անվտանգության աշխատակիցներից չխախտել որևէ օրենք, կարգ և կանոն, մշտապես լինել զգոն, մեքենաները վարել թույլատրելի արագությամբ, ամբողջ խստությամբ հետևել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը։ Արա Բաբլոյանն իր ընտրվելու առաջին օրվանից արգելել է իր տեղաշարժի համար փակել կամ բացել որևէ փողոց, որևէ կերպ կանգնեցնել կամ սահմանափակել որևէ մեկի մեքենայի ընթացքը։ Ավելին, ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ՀՀ ԱԺ նախագահի անվտանգության ապահովման համար նախատեսված վեց հոգուց բաղկացած խմբի երկուսից Արա Բաբլոյանը հրաժարվել է, ինչպես նաև հրաժարվել է պետական առանձնատնից, իսկ իր բնակարանի մոտ մինչ օրս մերժել է անվտանգության հենակետ տեղադրելու առաջարկները։ Ցավում ենք, որ փաստաբանը, հիմնվելով սոսկ ենթադրությունների վրա, կարծելով, թե BMW մակնիշի մեքենա Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում սպասարկում է միայն ՀՀ Ազգային ժողովի նախագահին, չի եղել բարեխիղճ, ինչի հետևանքով տարածել է ապատեղեկություն, որը կարող էր բացասաբար անդրադառնալ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բարի համբավին։ Հիշեցնում ենք, որ հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը, իսկ վարքագծի այդ կանոնի խախտումը փաստաբանի նկատմամբ կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն։ Ելնելով վերոգրյալից, օրինականության պահպանման անհրաժեշտությունից, օրենքի առաջ բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքից՝ առաջարկում ենք ՀՀ ոստիկանությանն ուսումնասիրել նշված օրն ու ժամին հրապարկված վայրի երթևեկության կանոնների պահպանումը հսկող տեսախցիկների տեսագրությունները, դրանց հիման վրա կազմել անհրաժեշտ արձանագրություններ, մեղավորներին ենթարկել օրենքով նախատեսված պատասխանատվության, իսկ տեսագրությունները հրապարակման միջոցով դարձնել հանրության սեփականությունը։ Արսեն Բաբայան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում․ ադրբեջանագետ Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում «Այծի մորուքով» Սերժ Թանկյանը թող խոսի՝ ինչպես է Նիկոլը մեր պետությունը սարքել «փալաս»․ Մարգարյան (video) Թող սրանք լա՛վ իմանան՝ էս ծանր հանցագործությունների տակից դուրս չե՛ն գալու․ Երվանդ Բոզոյան (video) «ՍԴ-ն ծանր քար է լինելու Փաշինյանի վրա»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Ռուբեն Բաբայան սրիկա՛, դու ո՞նց նման բան ասացիր»․ տարեց կին (video) Իսրայելը մահացու վտանգի առաջ է․ Երվանդ Բոզոյան (video) Ինչպե՞ս է Փաշինյանը Ռուսաստանում հարցերի տակից դուրս գալու․․․ (video) ՍԴ որոշումից հետո համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին, որից հետո հաջորդ քայլերը կանենք. Կարապետյան (video) Վիճակը ծանր է լինելու․ Ռուսաստանը վերջին փրկողակն է նետում Փաշինյանին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ձեր հանձնառության մեջ ամուր մնացեք հավատքով. Գարեգին Բ-ն՝ Գևորգյան ճեմարանի սաներին Հանդիպե՞լ է Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանին և ի՞նչ գաղտնի պլանի մասին է խոսում (video) Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Նիկո՛լ, այ «շակա՛լ», հիմա էլ պիտի ասե՞ս՝ ռուսներն են քեզ նման բան ասել․․․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am