ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը մանրամասներ է հայտնում
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց նաև «Երևան սիթի»-ում ԱԱԾ-ի կողմից ստուգումներից: Ինչպես ասեց՝ իրենք դեռևս 100-տոկոսանոց արդյունքի չեն հասել: «Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ ստվեր չլինի: Մեր գործողությունները միշտ միտված են եղել ստվերի կրճատմանը: Բնական է, որ թիրախում պետք է լինեն խոշոր հարկ վճարողները, որովհետև նրանք ապահովում են հարկային եկամուտների շուրջ 80 %-ը: Հենց նրանց մոտ կարող են լինել հարկերի պակաս հայտարարագրման դեպքեր: ԱԱԾ-ի գործողություններն են տվյալ տնտեսվարողի մոտ, եթե ԱԱԾ-ի կողմից ձեռք կբերվեն տեղեկություններ, հետագայում կարձանագրվեն ստուգման ակտերով, ու հետագայում կներկայացվեն վճարման»,- նշեց Ռաֆիկ Մաշադյանը: Ռաֆիկ Մաշադյանը նշել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները, որոնք գործել են «Երևան սիթի»-ի տարածքում, իրացրել են ոչ միայն գյուղմթերք, այլև ուրիշ ապրանքներ: «Կա հստակ ինֆորմացիա, որ շատ տնտեսվարող սուբյեկտներ տեղյակ չեն եղել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը իրականացնելու մասին»,- պարզաբանեց նա:
