Վարչապետն ԱԻՆ ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Հովհաննես Եմիշյանին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող»,- ասված է որոշման մեջ։
