Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի տեղակալներ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մակար Ղամբարյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մակար Ղամբարյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գաբրիել Բալայանը ևս նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ։
