«Ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում». Արթուր Գրիգորյան
Ցանկանում եմ տեղեկացնել, որ, ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, ընդերքօգտագործողները պարտավոր են կատարել իրենց վճարումները օրենքով սահմանված ժամկետներում: Վճարումների մեջ է մտնում պետական տուրքը, շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն առանձնացրել է այն ընդերքօգտագործող ընկերությունների ցանկը, որոնք ունեն ապառքներ վերը նշված վճարումներից: Ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում, ովքեր պարտավոր են 90 օրվա ընթացքում վերացնել զգուշացման հիմքերը: Այս պայմանը խախտելու դեպքում, ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, լիազոր մարմինը կարող է իրականացնել ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու գործընթաց: Այս աշխատանքներն կրելու են շարունակական բնույթ: Արթուր Գրիգորյանի գրառումը
