«ՔԿՀ-ներում հանձնուքների ընդունման կետերում մարդիկ ժամեր ու օրեր են կորցնում». հրավիրում են վարչապետի ուշադրությունը
|
Հարգելի պրն Արտակ Զեյնալյան։ Արդեն անհիշելի ժամանակներից քրեակատարողական հիմնարկների հանձնուքների ընդունման կետերում մարդիկ ժամեր ու օրեր են կորցնում, կոնֆլիկտների պատճառով քայքայում իրենց առողջություններն ու առհասարակ շատ նվաստացած են զգում ստեղծված միջավայրից, որում դեռ այսօր կան մնացածից ավելի «հավասար» անձիք։ Արդյոք հնարավոր չէ՞ ժամերի ընթացքում լուծել միլիոնավոր դոլարներ մսխող և միևնույն է ՔԿՀ-ների անարդյունավետ աշխատանքի կազմակերպման պատճառով հազարավոր, առանց այդ էլ տանջվող, քաղաքացիների խնդիրը, գոնե մի քիչ թեթևացնելով նրանց հոգսերը։
Կից ներկայացնում եմ այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ում արված նկարներ։ Մարդիկ առավոտվանից սպասում են իրենց հերթերին։
Լենա Նազարյան, Նիկոլ Փաշինյան Ձեր ուշադրությունը կարծում եմ կարևոր է։ Շնորհակալություն:
|
