Շարմազանովը պատասխանել է Էլթոն Ջոնին. Համասեռամոլների քարոզչությունն անընդունելի է

Սեռական փոքրամասնությունների քարոզչությունն անընդունելի է Հայաստանի Հանրապետական կուսակցության համար: Այս մասին, ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան, լրագրողներին է ասել խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով` երգերի ու երաժշտության մասին խոսելը մի բան է, բոլորովին այլ բան` ԼՀԲՏ քարոզչության մասին խոսելը։ «Ես պահպանողական քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, որը պահպանում է քրիստոնեական և ազգային արժեքները։ Եվ այստեղ ես կարող եմ պատասխանել մեր կուսակցության ականավոր գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերով. «Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների ու համասեռամոլների պաշտպան, ես դեմ կլինեմ»։ Կարծում եմ, որ մենք մեր պապերից ավելի խելացի չենք, որպեսզի նոր արժեքներ հորինենք, որոնց համաձայն պետք է ապրենք։ Ուստի մեր կարծիքն ուղղված չէ կոնկրետ ինչ-որ մեկի դեմ։ Հայաստանում Էլթոն Ջոնը մի քանի հայտարարություններ է արել։ Այդ թվում` հիվանդ երեխաներին օգնելու անհրաժեշտության մասին, մենք դա ողջունում ենք։ Բայց ԼՀԲՏ-ի հարցում մեզ համար փոխզիջումներ չկան», - ասել է Շարմազանովը։ Նրան հարցրին, թե ինչպիսի ճակատագիր է տեսնում Հայաստանում բնակվող ԼՀԲՏ ներկայացուցիչների համար և համաձա՞յն է արդյոք, որ նրանք գոյություն ունենան։ Շարմազանովը զարմացավ։ «Ի՞նչ եք ասում… Ես, ինչ է, ֆաշի՞ստ եմ։ Նրանք բոլորի պես ապրելու իրավունք ունեն։ Ես նրանց դեմ չեմ, այլ դեմ եմ ԼՀԲՏ քարոզչությանը», - հավելել է Շարմազանովը։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում․ ադրբեջանագետ Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում «Այծի մորուքով» Սերժ Թանկյանը թող խոսի՝ ինչպես է Նիկոլը մեր պետությունը սարքել «փալաս»․ Մարգարյան (video) Թող սրանք լա՛վ իմանան՝ էս ծանր հանցագործությունների տակից դուրս չե՛ն գալու․ Երվանդ Բոզոյան (video) «ՍԴ-ն ծանր քար է լինելու Փաշինյանի վրա»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Ռուբեն Բաբայան սրիկա՛, դու ո՞նց նման բան ասացիր»․ տարեց կին (video) Իսրայելը մահացու վտանգի առաջ է․ Երվանդ Բոզոյան (video) Ինչպե՞ս է Փաշինյանը Ռուսաստանում հարցերի տակից դուրս գալու․․․ (video) ՍԴ որոշումից հետո համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին, որից հետո հաջորդ քայլերը կանենք. Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am