Հո Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցն ավարտելով չի՞
Ազատություն ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսը դիտեցի ու հասկացա, որ մեր աղջիկ-պարոնը բացարձակապես անտեղյակ է իր տնօրինած ոլորտին՝ մշակույթին: Անգամ մշակույթի գործիչներին ծանոթ չէ ու վարչությունից տվյալների բազա է ուզել, որ ծանոթանա: Ոլորտի տնօրինման, մշակույթի զարգացման առաջնահերթությունների հարցում էլ տարրական պատկերացում չունի: Կարող էր, չէ՞, գոնե աղոտ մի գաղափար ներկայացնել, որից հնարավոր կլիներ հասկանալ, թե ի՞նչ փոփոխություններ է պատարստվում անել ոլորտում, որը անհիշելի ժամանակներից մրցունակ չէ: Չգիտենք, որքան ժամանակ է պետք Մակունցին մշակույթի գործիչների տվյալների բազային ծանոթանալու, իսկ հետո այդ քարացած ոլորտը կոտրելու-աշխատեցնելու համար: Կամ՝ տեղյա՞կ է արդյոք, որ, օրինակ, թատրոններում գեղարվեստական ղեկավարները ցմահ նստած են ու պետական դոտացիաներով սնվող թատրոնները սեփականի տակ ,,քշում,, են՝ պահպանելով իրենց մաշված գեղագիտական դիկտատը: Կամ՝ գիտե՞ արդյոք, որ դարն ապրած ստեղծագործական միությունների /ստալինյան կառույցների/ գոյությունը 21-րդ դարում նոնսենս է: Մակունցը այս և շատ այլ հարցերի վերաբերյալ տեսակետ չունի: Հո Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցն ավարտելով չի՞: Այն էլ ընտրական տեխնոլոգիաների գծով: Կիմա Էղիազարյանի գրառումը
