Մոսկվան կխնայի՞ Նիկոլին Ղարաբաղի հարցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն օրերս հերթական անգամ հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հնարավոր չի համարում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ուղղակի մասնակցությունը հիմնախնդրի շուրջ բանակցություններին: «Եթե Հայաստանի ղեկավարությունն առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, նշանակում է ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին», - հայտարարել է Մամեդյարովը՝ հավելելով, որ այդ հարցը վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Փարիզում: Մամեդյարովի խոսքով՝ ինքը համանախագահներին ասել է, որ հայկական կողմի առաջարկը «ծիծաղելի է»: Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու հետո Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրը Արցախ մեկնեց, նա Ստեփանակերտում մամլո ասուլիս հրավիրեց, որտեղ էլ նշեց, որ այսուհետև պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը, հակառակ դեպքում այդ բանակցությունները լիարժեք չեն: Իհարկե, պաշտոնական Երևանը չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններից: Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ պատրաստ են շարունակել բանակցությունները պաշտոնական Բաքվի հետ: Հայտնի է, որ մայիսի 23-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի միջև, որի ժամանակ, ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության, Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Առհասարակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից որոշակի ակտիվություն է նկատվում: Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լեդրիանն է Երևանում բանակցություններ վարելու, ապա մեկնելու է Ադրբեջան: Այս շաբաթ Երևանում սպասում են ամերիկյան պատվիրակությանը` ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ադրբեջանի արտգործնախարարը Փարիզում հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և պնդել, թե Հայաստանում ու Ադրբեջանում ավարտված ընտրական գործընթացներից հետո Բաքուն պատրաստ է «ինտենսիվ բանակցություններ վարել ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար»: Հիմնախնդրի շուրջ բանակցություններն ինտենսիվորեն շարունակելու անհրաժեշտության մասին հայտարարել է նաև պաշտոնական Վաշինգտոնը: «Առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն», - գրել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ադրբեջանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ ուղղած նամակում: Այսօրվա ելույթում Էլմար Մամեդյարովը նաև ասել է․ - «Մեր հիմնական խնդիրը ադրբեջանական հողերի՝ Լեռնային Ղարաբաղի և յոթ շրջանների օկուպացիան է»: Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է հարաբերություններ հաստատել հայերի հետ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո»: Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե Բաքուն երբեք չի հրաժարվի երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց և չի զոհաբերի իր ինքնիշխանությունը: Այսպես, կարելի է ասել, որ Բաքուն պատասխանեց Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարություններին: Խաղն, ինչպես ասում են, հետաքրքրանում է, և ոչ միայն, ավելի ու ավելի բարդանում: Փաշինյանն, ինչպես ասում են՝ բարձր «պլանկա» վերցրեց Ստեփանակերտում, կարողանալու՞ է նա առաջիկա բանակցություններում գոնե դրա կեսը պահել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն, ակնհայտորեն, զգում են լարվածության աճը դիվանագիտական ճակատում՝ կարգավորման գործընթացն առաջ մղելու տեսանկյունից: Մնում է հարցը՝ Վաշինգտոնն ու Փարիզը կզիջե՞ն Մոսկվային ղարաբաղյան ղեկը: Եթե զիջեցին, ապա Մոսկվան կխնայի՞ Նիկոլին Ղարաբաղի հարցում: Թամար Բագրատունի

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am