Պուտինը հրամայել է զորքերը դուրս բերել Սիրիայից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է սկսել Սիրիայից զորքերի դուրսբերման գործընթացը, գրում է medusa.ru-ն: Նրա խոսքով՝ խնդիրը, որ ինքը դրել էր բանակի առջև, «ամբողջովին իրագործված է»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել նախագահը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: Պուտինը համարում է, որ զորքերի դուրսբերումը խթան կլինի քաղաքական բանակցությունների համար:
