Շղթայական ավտովթար Ազատության պողոտայում. բախվել են Nissan-ը, Mercedes-ն ու Opel-ը
Այսօր` մարտի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են Nissan մակնիշի 90 ՍF 101 համարանիշի, Mercedes մակնիշի 35 TԼ 871 համարանիշի և Opel մակնիշի 86 AA 666 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներն ու ԱՊՊԱ գործակալները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
