Հայաստանը մտահոգված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակով. Նիկոլ Փաշինյան. ԻՌՆԱ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ԳՀՀՊ–ից դուրս գալու ԱՄՆ որոշումը, հայտնել է, որ Հայաստանը մտահոգված է Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարպակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ ստեղծված իրավիճակով։ Այս մասիննա հայտնել է ԻՌՆԱ գործակալության հետ հարցազրույցում: Նա նշել է, որ Երևանը հատուկ նշանակություն է տալիս Թեհրանի հետ հարաբերությունների զարգացմանը և, որ Հայաստանը մտահոգված է ԳՀՀՊ–ի շուրջ ստեղծված իրավիճակով։ «Իմ կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է իմանա, որ մենք հատուկ նշանակություն ենք տալիս Իրանի հետ մեր հարաբերություններին, եւ այդ հարաբերությունները ոչ մի պարագայում ուղղված չեն որեւէ երրորդ երկրի դեմ»,–եզրափակել է նա։
