Նիկո՛լ, ուզում եմ քեզ հիշեցնել. Երջանիկ Աբգարյան
|
Իմ տպավորությամբ՝ ռազմական շքերթը խայտառակություն էր: Դա կոմդաշնակցական քյարթու, հնաբույր ռուսամոլության մի նողկալի և ողորմելի թատերական ներկայացում էր, զուրկ ազգային արժանապատությունից և մարդկային պատվախնդրությունից: Այդ ողորմելի տեսարանն ապացուցեց մեր հարևաններին, որ Հայաստանը դեռ քայքայման ընթացքի մեջ է և դեռ կարելի է փորձել նրան մատի վրա խաղացնել, ինչպես եղավ 2016-ի ապրիլի 2-ին: Նիկո՛լ, ուզում եմ քեզ հիշեցնել, որ յուրաքանչյուր զորահանդես առաջնահերթ նպատակ ունի զգաստացնել հակառակորդ և հարևան երկրներին, ստիպել նրանց ձեռնպահ մնալ իրենց ագրեսիվ մտադրություններից:
|
Աղբյուրը` Երջանիկ Աբգարյան
