ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպում է իր հրաժարականը պահանջող ուսանողների հետ. Ուղիղ
Երևանի պետական համալսարանում շարունակվում է դասադուլը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համաձայնեց ընդունել բողոքի ակցիայի մասնակիցներից երեքին: «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ, ուսանող Դավիթ Պետրոսյանը հորդորեց ռեկտորին, որ հանդիպումը տեղափոխեն դահլիճ, որպեսզի դրան կարողանան մասնակցել բողոքի դուրս եկած բոլոր ուսանողները: Արամ Սիմոնյանն ընդունեց այս առաջարկն ու ԵՊՀ ռեկտորի հանդիպումը նրա հրաժարականը պահանջող ուսանողների հետ տեղափոխվեց դահլիճ:
