«Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու». Փաշինյան
« Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է մեկնարկել: Այսինքն՝ վենդետաներ չի լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու, եթե որևէ մեկը մեր դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա, սրանում համոզված եղեք»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝անդրադառնալով ԱԱԾ կողմից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի»-ներում ստուգումներ անցկացնելու մասին հայտարարությանը: Փաշինյանը կոչ արեց, որ բոլորը լրջանան և պետության նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները կատարեն անմնացորդ: «Բոլորն ազատված են բոլոր կոռուպցիոն պարտավորություններից, ես սա ասում եմ միանշանակ, բայց ոչ մեկը չմտածի, թե կարա պետությանը խաբի: Ես բոլորին կոչ եմ անում, որ կամավոր գան այդ դաշտ և նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկեն, և թող այդ ամեն ինչը ԱԱԾ միջոցով տեղի չունենա: Այո, ԱԱԾ-ն ինչ խնդիր դրվի, կլուծի ադ խնդիրը՝ շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով, բայց ես բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան»,- եզրափակեց նա:
