Համակարգը գործում է նախկին իներցիայով, երբ իշխանությունը ընդդիմության համար տհաճություններ է ստեղծել.Փաշինյան
«Թյուրիմացություն է:Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել, և կարծում եմ, որ անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի է։ Ես հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ... Ես հասկանում եմ, որ Հայաստանում բոլոր հարցերը վարչապետի մակարդակով են քննարկել և լուծել, ու քանի որ գործող վարչապետը հարկ չի համարում մտնել բոլոր մանրամասների մեջ՝ ով ինչ հագնի, ով ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ընդունի, էդպիսի թյուրիմացություններ կլինեն», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համակարգը, հավանաբար, գործում է նախկին իներցիայով, երբ իշխանությունը ընդդիմության համար տհաճություններ է ստեղծել։ Այդ տրամաբանությունը չպետք է գործի», - հավելեց վարչապետը։
Անդրադառնալով երեկվա միջոցառման բովանդակությանը՝ վարչապետն ասաց, որ ընդհանուր առմամբ եղել են խնդիրներ։
«Անընդունելի բաներ կային, կային նաև թյուրիմացություններ։ Համոզված եմ, որ առաջիկայում կշտկվեն։ Նաև համոզված եղեք, որ մանրախնդրության որևէ էլեմենտ մեր գործունեության մեջ չի լինելու», - հավելեց Փաշինյանը։
