Ինչ անել ընտանեկան նպաստից ապօրինի կարգով գումար պահելու դեպքում
Այսուհետ, ընտանեկան նպաստի կանխիկ տրամադրման գործընթացում, մասնավորապես, ապօրինի կամ անհասցե կարգով գումարների պահման հետ կապված խնդիրների, մտահոգությունների եւ իրողությունների հայտնաբերման դեպքում կարող եք զանգահարել հետեւյալ +374 55 41 19 11 հեռախոսահամարով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: «Խնդրում ենք տրամադրել հասցեական եւ ճշգրիտ տեղեկատվություն: Հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր դեպք մանրամասն ուսումնասիրելուց հետո կտրվեն համապատասխան ցուցումներ ու հրահանգներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
